«Գահերի խաղի» աշխարհում առաջին միջազգային գիտական համաժողովը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում, հայտնում է Independent-ը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Հարթֆորդշիրի համալսարանի տարածքում:

Նախատեսվել է մոտ 20 նյութ ներկայացնել: Մասնակիցներըը կքննարկեն Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգում», «Գահերի խաղում» իշխանությունը եւ քաղաքականությունը որպես ուշ միջնադարի կյանքի ժամանակակից ընկալում, ինչպես նաեւ Ջոն Սնոուի մահվան եւ հարություն առնելու տեսության ֆանտաստիկայի եւ այլ թեմաներ:

Համաժողովին կմասնաակցի 30 փորձագետ, այդ թվում՝ Բրազիլիայից եւ Նոր Զելանդիայից: