Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Կարրասկեիրան Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես կգա համերգային ծրագրով Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգը կազմակերպվել է Երեւանում Բրազիլիայի Դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով:
Կարրասկեիրան իր դոկտորական աստիճանը ստացել է Սան Պաուլոյի համալսարանում, եւ արժանացել է Բրազիլիայում դասական երաժիշտների կարեւորագույն երեք մրցանակներին. The Carlos Gomes Award՝ Գործիքային Սոլիստի համար, The São Paulo Critics of Art Association Award՝ Տարվա Լավագույն Մենակատարի համար եւ The Sharp Prize՝ Լավագույն Դասական Ձայնասկավառակ թողարկելու համար:
Ճանաչված լինելով որպես կատարող եւ դասախոս, նա լայնածավալ կարիերա է սկսում որպես սոլիստ, կամերային երաժիշտ, դասախոս եւ մենակատար՝ մեծամասամբ հանդես գալով Բրազիլիայում, Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ում եւ մի շարք Եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում:




























