Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի մասնակիցների է ձերբակալել։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին Թբիլիսիում երկու պայթյուն էր որոտացել՝ մեկը Լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ, մյուսը՝ Մուխիանիի շրջանում։ Պայթյունների հետեւանքով զոհվել էր մեկ կին, մի քանիսը վիրավորվել էին, հայտնում է «Գրուզիա online»-ը:
Ինչպես դեկտեմբերի 7-ին հայտնել են Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, ձերբակալվել են վեց հոգի, ովքեր կամ մասնակցել են ահաբեկչությանը կամ տեղյակ եղել դրա մասին։ Խումբը ղեկավարել է Աբխազիայի Գալսկի շրջանի բնակիչ Գոգիտա Արկանիան:
ՆԳՆ տեղեկություններով, խմբի անդամներին հավաքագրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ վրացական ուժերի կողմից վերահսվող տարածքներում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։ Նշվում է նրանց հավաքագրողի ազգանունը՝ Եվգենի Բորիսով, ով մինչ օգոստոսյան պատերազմը ծառայել է Զուգդիդիի շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերում։ Խմբի անդամները նախատեսված ահաբեկչությունների մասին պարբերաբար տեղեկացրել են Բորիսովին։ Եվգենի Բորիսովի հեռախոսահամարը գրանցված է եղել ՌԴ պաշտպանության նախարարության անունով:





























