Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է ճշտել Թուրքիայում հայ ուղեւորներ տեղափոխող ավտոբուսի վթարի մասին տեղեկատվությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների, նախօրեին Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլ տանող ճանապարհին շրջվել է հայ ուղեւորների տեղափոխող մի ավտոբուս: Նախնական տեղեկություններով զոհվել է մոտ մեկ տասնյակ մարդ, եւս 20-ը վիրավորվել են: