Դեկտեմբերի 9-ին, ժամը 17:30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Մարի Յովանովիչն «Ազատության պաշտպանի մրցանակը» կշնորհի դատավորներ Ռուզաննա Բարսեղյանին, Հովսեփ Բեդեւյանին եւ Մարինե Մելքոնյանին:
ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:




























