Թուրքիայում նախօրեին շրջված ավտոբուսում Հայաստանի քաղաքացիներ կամ այլ երկրներում ազգությամբ հայեր չեն եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե Թուրքիայում շրջվել է հայերի տեղափոխող ավտոբուսը:
Նշենք, որ ըստ հայաստանյան լրատվամիջոցների նախօրեին Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլ տանող ճանապարհին շրջվել է հայ ուղեւորների տեղափոխող մի ավտոբուս: Նախնական տեղեկություններով զոհվել էր մոտ մեկ տասնյակ մարդ, եւս 20-ը վիրավորվել էին:





























