Գարեգին Բ Կաթողիկոսը նոր հոգեւոր սպասավորների է նշանակել:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ավարտելով հովվական ծառայությունը Գերմանիայի Հայոց թեմում, նշանակվել է Սուրբ Գեղարդավանքի վանահայր: ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հոգեւոր սպասավոր Տ. Տիրան քահանա Ավագյանը ծառայության է կոչվել ՀՀ Զինված ուժերի Հոգեւոր առաջնորդությունում: Արագածոտնի թեմում ժամանակավոր ծառայության կոչված Տ. Գնել քահանա Գաբրիելյանն իր հոգեւոր սպասավորությունը կշարունակի Գերմանիայի Հայոց թեմում:




























