ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը թայմ-աութ են ստացել գերտերությունների միջեւ գլոբալ տարաձայնությունների պատճառով: Խորհրդարանի ամբիոնից նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ընդ որում, նա շեշտել է, որ Մադրիդյան սկզբունքների եւ Աքվիլայի տարրերի առաջ մղման գործում առաջընթաց քայլ է կատարվել:

Սաֆարյանի պնդմամբ, այդ տարրերն ու սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին, քանի որ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի անկլավ լինելու հանգամանքը, որի կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի թույլտվությամբ: «Միջազգային հանրության հաջորդ քայլը կարող է լինել Երեւանին եւ Բաքվին այդ սկզբունքների եւ տարրերի պարտադրումը»,- ասել է Սաֆարյանը: