«Ոսկե գրամոֆոն» միջոցառման ռեժիսոր Մարինա Յաբլոկովան հաշտություն չի կնքի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ, որին մեղադրում է իրեն ծեծելու եւ վիրավորանքներ հասցնելու մեջ: Այդ մասին հայտնել է Սերգեյ Ժորինը, ով ներկայացնում է Յաբլոկովայի շահերը:
«Մենք հույսեր չենք փայփայում, որ գործը կհարուցվի: Ամենայն հավանականությամբ, կմերժեն, ինչից հետո մենք մասնավոր հայցով կդիմենք դատարան»,- ասել է Ժորինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ոսկե գրամոֆոնի» երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով քրգործ հարուցել Կիրկորովի դեմ, ով հրապարակավ ծեծել էր կնոջը ոտքերով եւ ձեռքերով: Կիրկորովը լույսի կապակցությամբ դիմել էր ռեժիսորին, ով խնդրել էր փոքր-ինչ սպասել: «Ես քեզ կսպանեմ» բղավել էր Ֆիլյան ու հարձակվել կնոջ վրա:




























