Դառնա՞լ ԱՄՆ նոր նախագահ։ Լավ միտք է, կատակել է աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին, որին Վենետիկի կինոփառատոնում նման հարց են տվել լրագրողները։

«Մեզնից շատերը զայրացած են իրենք իրենց վրա, այն բանի համար, թե դեպի ուր է գնում երկիրը, ուր է գնում աշխարհը։ Հիմա մեր երկիրը թերեւս ավելի զայրացած է, քան երբեւէ։ Նման բան չի եղել նույնիսկ Ուոթերգեյթի ժամանակ»,- ասել է նա։

Քլունին կինոփառատոնում ներկայացնում է Suburbicon ֆիլմը, որում խաղում են Մեթ Դեյմոնն ու Ջուլիանա Մուրը, այն ընտանիքների մասին է, որոնք ապրում են սպիտակամորթների բարեկեցիկ թաղամասում, ուր մի օր ժամանում է սեւամորթների ընտանիքը։ «Ֆիլմի մտահղացումն առաջացավ, երբ ես դիտում էի փոքրամասնությունների դեմ Թրամփի ելույթները»,- ասել է Քլունին։