«Հայաստանի Հանրապետական»կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցությունը միշտ տեսել է ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ նրա հրաժարականը վնասակար կլինի հենց կուսակցության համար": NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը քաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կունենա, թե՞ ոչ։ «Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը ավելի շուտ „Ժառանգություն“ կուսակցության վրա կազդի, բայց ընդհանուր քաղաքական իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չի ունենա»,- նկատեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: