Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Այսօր Լեւոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ հանրահավաքում ինքնահրկիզման փորձ կատարած անձը բանտում գտնվող Սասուն Միքայելյանի ջոկատից է, ով այդպիսով ցանկացել է իր բողոքն արտահայտել, որ Միքայելյանին դեռ ազատ չեն արձակել։

Նշենք, որ ընդդիմության երեկվա հանրահավաքը դեռ չսկսված մի մարդ բենզին էր լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն նրան հեռացրել էին հրապարակից։