Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մյանմարում ռոհինջա մուսուլման ժողովրդի հալածանքները քննարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ շուրջ 20 երկրների առաջնորդների հետ։ Անկարան մտադիր է այդ հարցը բարձրացնել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում։
«Ես արդեն դա քննարկել եմ (ռոհինջաների ճգնաժամը) ԻՀԿ շուրջ 20 երկրների առաջնորդների հետ եւ բանակցությունները շարունակում եմ։ Սեպտեմբերի 19-ին մենք այդ հարցը կբարձրացնենք ՄԱԿ գլխավոր վեհաժողովում եւ այն կքննարկենք համաշխարհային առաջնորդների հետ։ Ցավոք, Մյանմարում մուսուլմանների զանգվածային սպանություններ են տեղի ունեցել։ Սակայն աշխարհն անտարբեր է դրանց նկատմամբ»,-հայտարարել է Էրդողանը։
Մայնմարի զինված ուժերը Ռաքհայն նահանգը իսլամական գրոհայիններից զտման գործողություններ են իրականացնում, որոնց մյանմարական լրատվամիջոցները «բենգալյան ահաբեկիչներ» են անվանում։



























