Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները «Հյուսիսային էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող բարձր լարման հենասյուներից 6,5 մետրանոց 4 անկյունակներ ապամոնտաժելուց հետո գողոնը տեղափոխելիս բռնել ու բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Ղ.-ին, 29-ամյա Վաղինակ Ս.-ին, 25-ամյա Էդվարդ Մ.-ին եւ 28-ամյա Տիգրան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























