Թանկարժեք ավտոմեքենաներից, գեղեցիկ քարտուղարուհիներից ու շքեղ կաբինետներից հետո նախարարների միջեւ մրցակցությունը թեւակոխում է այլ հարթություն։
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ստեղծել է իր սեփական վեբ-կայքը՝ www.kushkyan.am-ը։ Այնտեղ տեղակայված է նախարարի կենսագրությունը, մասնագիտական գործունեության մասին տեղեկատվություն, բոլոր ելույթներն ու հարցազրույցները, հատուկ ֆոտոալբոմ եւ տեսադարան։ Չի բացառվում, որ մյուս նախարարները եւս հետեւեն նրա օրինակին, եւ ստեղծեն սեփական վեբ-կայքերը՝ միմյանց հետ մրցելով, թե ում վեբ-կայքն է ավելի լավը։
Նշենք, որ Քուշկյանն իր անվամբ կայքը ներկայացրել է էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթին՝ էլեկտրոնային կառավարում անվանակարգում։




























