Հին ավտոմեքենաների «Օլդթայմեր» ցուցահանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-20-ը Մոսկվայում, առաջին անգամ կներկայացվի եզակի մի ավտոմեքենա` «Պրոստ Գրան պրի» թիմի հայկական արմատներով լեգենդար ֆրանսիացի ավտոարշավորդ Ալեն Պրոստի արշավային մեքենան:
Ցուցահանդեսի այցելուները կարող են մեկ րոպեով զգալ իրենց «Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդներ», եզակի ավտովետերանի հետ լուսանկարվել մրցարշավային գլխարկով, հաղորդում են "Օլդթայմեր-ցուցահանդես-ի կազմակերպիչները:
Ալեն Պրոստը ծնվել է 1955թվ. փետրվարի 24-ին ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքում` ֆրանսիացի Անդրե Պրոստի եւ հայուհի Մարի-Ռոզ Կարատչյանի ընտանիքում:
Իր սպորտային կարիերայի ընթացքում Ալեն Պրոստը մասնակցել է «Ֆորմուլա 1-ի» տասներեք մրցարշավների եւ չորս անգամ դարձել է աշխարհի չեմպիոն` 1985թվ., 1986թվ.,1989թվ.եւ 19993թվ.: Սպորտային ձեռքբերումների համար Ալեն Պրոստին 1985-ին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւ` փառքի լեգեոնի շքանշան: Կարիերայի ավարտի առիթով ավտոարշավորդ Պրոստը ստեղծել է «Prost Grand Prix» անվամբ սեփական թիմը:
Իր հմուտ ոճի համար հայազգի մարզիկն ստացել է «Պրոֆեսոր» մականունը:




























