Թերթը գրում է, որ նոյեմբերի 28-ին Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ժան Պոմանսը , պատասխանելով հաղորդավարի հարցին, ֆլամանդական հանրային հեռուստատեսության էկրանից ասել էր. «Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքերն են»: Նրա այս խոսերը բուռն հակազդեցություն էին առաջ բերել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Բելգիայի թուրքական համայնքում:

Հակազդեցությունը մեղմելու հրամայականը ստիպել է Պոմանսին հրապարակավ հայտարարել. «Եթե ասածներս, անկախ իմ ցանկությունից, վիրավորել են Բելգիայի թուրքական համայնքին, ապա ես ներողություն եմ խնդրում»:

Ինչպես երեւում է, խորհրդարանի նախագահի ներողությունը չի զսպել թուրքերի զայրույթը, որ նա, ինչպես դեկտեմբերի 7-ին վկայել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, դարձել է սպառնալիքների թիրախ եւ ապավինել Բելգիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջիին:

Այդ փաստը թուրքական հանրայինին արած հայտարարությամբ հաստատել է դեսպանը. «Թեեւ ինքը ցավում է արարքի համար, սակայն Թուրքիայից նրան սպառնալից նամակներ են ուղարկում, այդ իսկ պատճառով օգնության խնդրանքով մեզ է դիմել»: