Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը «լավ նորություն» է համարել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալություն լուրը:

«Ես դեռ չէի լսել այդ մասին, բայց դա լավ նորություն է», - հայտարարել է Գեյթսը, որը չհայտարարված այցով գտնվում է Աֆղանստանում: Զրույցի սղագրությունը տարածել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը:

NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ասանժը դեկտեմբերի 7-ին հանձնվել է բրիտանական ոստիկանությանը: Շվեդիայում նրան մեղադրում են բռնաբարության մեջ: Սակայն մեղադրանքը շինծու լինելու մեծ հավանականություն ունի, քանի որ կանանցից մեկը ԿՀՎ-ի հովանավորած կազմակերպության աշխատակցուհի է: