Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ եւ հրապարակավ ներողություն խնդրել Մարինո Յաբլոկովայից: Այդ մասին Կիրկորովն ասել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Տարին երկու անգամ ես լուրջ նոպաներ եմ ունենում, որոնց հետեւանքով չեմ հասկանում, թե ինչ եմ անում եւ ոչինչ չեմ հիշում: Ես ինքս սարսափում եմ դրանից: Միայն հիմա եմ հասկանում, որ լուրջ բուժման կարիք ունեմ», -ասել է երգիչը:
NEWS.am-ը հաղորդել էր, որ Ֆիլիպ Կիրկորովը դարձյալ հայտնվել է սկանդալային պատմության մեջ: «Ոսկե գրամոֆոն» արարողության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչություն: Յաբլոկովայի փաստաբանը պնդում է, որ Կիրկորովը ոտքերով եւ ձեռքերով հրապարակավ ծեծի է ենթարկել Յաբլոկովային:
Կիրկորովին կատաղեցրել էր արարողության փորձի լուսավորությունը, որի պատասխանատուն եղել է Յաբլոկովան: Կատաղության նոպայի մեջ Կիրկորովը հարձակվել էր կնոջ վրա եւ ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով տուժողը կորցրել էր գիտակցությունը:





























