ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կանկունում բացել է ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով կոնֆերանսը:

«Եթե մենք միասին աշխատենք, կկարողանանք ստեղծել կլիմայի փոփոխության հիմանխնդրի արդյունավետ եւ երկարաժամկետ լուծում: Յուրաքանչյուր երկիր պետք է դառնա այդ լուծմանը մասը: Մենք պետք է գործենք որպես միավորված ազգեր», - ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կանկունում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի նստաշրջանը Կոնվենցիայի կողմերի 16-րդ եւ Կիոտոյի արձանագրության կողմերի 6-րդ հանդիպումն է: Մասնակցությունը հաստատել են 35 պետությունների ղեկավարներ: Ի թիվս այլ ելույթների սպասվում են նաեւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթները:

Փորձագետների կարծիքով Մեքսիկայում եւս չի ընդունվի իրավական ուժ ունեցող համաձայնագիր: