Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում հայտարարել է, որ սխալ է իրեն ցարի հետ համեմատելը:

«Հաճախ են ասում, որ մեկ ու կես տասնամյակ է արդեն, չի կարելի: Դա ինձ վիրավորում է: Ավելին ասեմ` ինձ  լարվածության է հասցնում: Հավատացեք, ես իշխանությունից չեմ կառչում: Սակայն նրանք, ովքեր այդպես են խոսում, կարծում են, թե նախագահը ցար է: Սուտ է: Եթե նախագահը ցար դառնա, Բելառուսը կվերանա», - հայտարարել է Լուկաշենկոն, գրում է Gazeta.ru-ն:

«Մենք ձեզ հետ եւ առաջին հերթին ես` ներողություն անհամեստության համար, կերտել ենք այս երկիրը, ինչպես կարողացել ենք: Նշված ուղի չի եղել, որով պետք էր անցնել: Ունենք այն, ինչ ունենք»: