Լոնդոնում մի ջութակահարուհուց խորտկարանում գողացել են 1,9 միլիոն դոլար արժողությամբ Ստրադիվարիի ջութակ:

Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, սակայն հանրությունը նոր է իմանում, քանի որ հուսահատված ոստիկանությունն օգնություն է խնդրել լոնդոնցիներից: Ջութակը ապահովագրած ընկերությունը տեղեկությունների համար խոստացել է 15 հազար ֆունտ ստերլինգ:

1696 թվականի ջութակից բացի գողերը տարել են նաեւ 105 հազար դոլար արժողությամբ երկու աղեղներ:

Ոստիկանությունում նշում են, որ գործիքը վաճառել գրեթե հնարավոր չէ, քանի որ այն հայտնի է աշխարհում: