WikiLeaks-ի շուրջ սկանդալը մեծ խնդիր է ամերիկյան դիվանագիտության եւ լուրջ վտանգ՝ ԱՄՆ անվտանգության համար, սակայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազգային շահերի իրականացմանն այն չի խանգարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով տնօրեն Մայքլ Մակֆոլը։
«ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը մեծ աշխատանք է տանում այս խնդրի եւ ԱՄՆ ազգային անվտանգության վտանգները նվազեցնելու համար։ Մենք զբաղվում ենք այս հարցով, այս ամենը շատ դժվար եւ տհաճ է։ Ես այս առիթով բավականին տհաճ զրույցներ եմ ունեցել ռուս պաշտոնատար անձանց հետ»,- ասել է Մակֆոլը։
Անցած շաբաթ WikiLeaks կայքէջը հրապարակել էր ամերիկացի դիվանագետների ծառայողական նամակագրությունը։ Նամակագրությունը հույժ գաղտնի չէ, սակայն կրում է «ծառայողական օգտագործման համար» մակագրությունը։




























