Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում նորապսակների վեճն ավարտվել է սպանությամբ. Պատճառը եղել է այն, որ հարսնացուն ցանկացել է երկարացնել տոնակատարության պաշտոնական մասը, իսկ նրա ընտրյալը նախընտրել է առանձնանալ։
Հետաքննության տվյալներով, 2010 թվականի սեպտեմբերի 29-ին Նովոսիբիրսկում նշել են 21-ամյա հարսնացուի եւ 41-ամյա փեսացուի հարսանիքը։ Տոնակատարությունն անցկացվել է աշխատավայրում։ Շուտով փեսացուն գնացել է տուն, իսկ նրա երիտասարդ կինը «նոր կյանքի» սկիզբը շարունակել է տոնել գործընկերների եւ ծանոթների շրջապատում։ Երբ նա վերադարձել է տուն, ամուսինը բարկացել է իր բացակայությամբ այնտեղ այդքան երկար մնալու համար։
Սիրահարների միջեւ ծագած վեճն արագ վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում «հաղթել է երիտասարդությունը»։ Իրենից մեծ ամուսնուն կինը խոհանոցային դանակի ամենաքիչը 10 հարված է հասցրել, ինչից հետո սառնասրտորեն լքել է բնակարանը։
Հետաքննության ժամանակ կինն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ասել է, որ պաշտպանվել է ամուսնու գործողություններից։




























