Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավում քաղաքկան որոշում է կայացվել նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո փոխել ԿԸՀ-ի նախագահին: առայժմ հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանը, արդյոք նրան այլ պաշտոն կառաջարկվի, թե՞ նրանից իր նախորդի՝ Արտակ Սահրադյանի պես պարզապես կազատվեն:

Թերթը հիշեցնում է, որ մի քաի ամիս առաջ լուրեր էին տարածվել, որ Գարեգին Ազարյանը մասնավոր զրույցներում դժգոհում են, թե ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը իր դեմ դավեր է նյութում՝ ցանկանալով իրեն զրկել ԿԸՀ նախագահի պաշտոնից: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջինս իշխանական վերնախավին համոզել է, որ նոր ԸՕ-ի հիման վրա կազմակերպվելիք ԿԸՀ-ն պետք է նոր ղեկավար ունենա: Հենց այս պատմության հետ է կապվում օրերս ՀՀ վերահսկիչ պատալից Ազարյանի վերաբերյալ արտահոսք տալու հանգամանքը, ըստ որի, ԿԸՀ-ի ֆինանսական գործունեությունը ստուգելով՝ մի քանի միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: