Ըստ WikiLeaks-ի, երկու տարի առաջ ԱՄՆ իշխանությունները ՀՀ պաշտպանության նախարարին մեղադրել են Իրանին բուլղարական արտադրության հակատանկային ականներ եւ ինքնաձիգներ վաճառելու համար:

«Չորրորդ ինքնիշխանությունը» ներկայացնելով այս լուրը, մեկնաբանում է այն.

«Զավեժտն այն է, որ, Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքել են Իրանին զենք վաճառելու փաստը, բայց ամերիկացիները պարզապես բացատրել են, որ իրենք Իրանում այդ զենքերից մի քանիսն առգրավել են եւ գործարանային համարներով պարզել դրանց ծագումն ու «երթուղին»: Մի խոսքով` հեչ սիրուն բան չի ստացվել:

Մեղավորն, իհարկե, մեր իշխանություններն են: Նրանք պիտի ոչ թե «չորով» հերքեին ամերիկացիների պնդումները, այլ համապատասխան հանձնաժողով ստեղծեին (ասենք` Սամվել Նիկոյանի գլխավորությամբ): Նա մի 300 էջանոց զեկույց կգրեր, այն մասին, թե ինչ վատ բան է զենքը, երբեմն ինչ վնասներ կարող է հասցնել դիմացինի առողջությանը, վերջում էլ կարձանագրեր, թե հնարավոր չէ նույնականացնել այդ զենքերը, որովհետեւ գործարանային համարները ժամկետանց են: Ամերիկացիները, կարծում ենք, միանգամից ձայները կկտրեին»: