Հայ ազգային կոնգրեսի թերթի աղբյուրները հայտնում են, որ չնայած մամուլում արվող զանգվածային հայտարարություններին, թե՜ ընդդիմության ղեկավարությունը, թե՜ շարքային անդամներն Աստանայից առաջ ապրած երանությունից եւ «Ղարաբաղի հանձնման» կանխավայելումից հետո հայտնվել են «քաղաքական նոկաուտի» մեջ: «Փաստորեն, իշխանությունների դավաճանության եւ համաշխարհային հանրակցության կողմից նրանց «պատժելու» ալիքի վրա կառուցված «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի ամբողջ տրամաբանությունը փլուզվեց՝ առանց վերակենդանանալու լուրջ հույսերի:

Ադրբեջանի, ըստ էության, ձախողումից եւ Ղարաբաղում ստատուս քվոյի փաստացի պահպանումի հետո հայկական «արմատական ընդիմության» պատրանքների խորտակման  վերջին կաթիլը դարձավ հերթական դրամական մասնաբաժնի տրամադրումը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Սակայն պայքարում կոփված գործիչների մտադիր չեն անձնատուր լինել եւ այժմ աճպարանքով վերակենդանացնում են «սոցիալական հեղափոխության» ծրագիրը»,-գրում է թերթը: