«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) սկսել է իրավաբանական անձանց համար «Ինտերնետ գրասենյակում եւ ամենուր» ակցիան:
«Hi-Line 512», «Hi-Line 1024» կամ «Hi-Line 2048» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթին միացող իրավաբանական անձիք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթին` անվճար ամսեկան ծավալով: Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համըկնում է Hi-Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Այսպես, օրինակ, «Hi-Line 2048» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 2048 ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն ամիսը 171 ՄԲ:
Այն իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են «Hi-Line» ծառայության բաժանորդներ կարող են օգտվել նոր առաջարկից` վերակնքելով «Hi-Line» ծառայության «Նախընտրելի» սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:
Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաեւ անվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի եւ անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ «Hi-Line» ծառայության «Նախընրտելի» սակագնային փաթեթներից որեւէ մեկը, ինչպես նաեւ փոխարինել շարժական ինտերնետի «Բազային» սակագնային փաթեթը «Գիշերային» կամ «Անսահմանափակ» հետվճարային սակագնային փաթեթով:




























