Վերջին շրջանում հանրապետությունում պտտվող լուրերը, թե դպրոցական երեխաների են առևանգում եւ հանում նրանց ներքին օրգանները, իրականությանը չեն համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նրա խոսքով, քաղաքացիների անհանգստությանը հարուցած այդ լուրերի վրա ուշադրություն չարժե դարձնել, քանի որ խոսակցությունները «փողոցային մակարդակի վրա են»: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերը ստահոդ են եւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- հավաստիացրեց Մալխասյանը: