Լոնդոնում WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի ձերբակալման լուրը` երկու կանանց դեմ սեռական հանցագործություններ կատարելու մեղադրանքով, ուժեղ եւ ոչ միանշանակ արձագանք է գտել մամուլում:
Ֆլորիդայի հայտնի շոումեն Ռաշ Լամբրոն չի դիմացել եւ ասել է. «Այ քեզ բան: Մարդն աշխարհում հայտնի է դարձել համաշխարհային արտահոսքերով, իսկ հիմա նրան ձերբակալել են առանց պահպանակի սեքսով զբաղվելու համար», գրում է MIGnews.com-ը:
Ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին:
Շվեդիայում նրան մեղադրում են բացահայտ կեղծ գործով` ինչ-որ երկու կանանց բռնաբարելու համար: Ընդ որում, այդ կանանցից մեկն աշխատում է մի կազմակերպությունում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից, այնպես որ այդ մեղադրանքին ոչ ոք լուրջ չի վերաբերում: Շատ հավանական է, որ նրան էքստրադիցիայի ենթարկեն ոչ թե Շվեդիա, այլ ԱՄՆ, որտեղ նրան էլեկտրական աթոռ է սպասվում:

































