Աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը Լոնդոնի շախմատային սուպերմրցաշարը կսկսի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ պարտիայով: Աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի մցակիցը կլինի անգլիացի Նայջել Շորթը:

Հաղթողի եւս մեկ հավակնորդ Մագնուս Կարլսենը կմրցի անգլիացի Լյուկ Մակշեյնի հետ: Չորրորդ զույգը կազմել են անգլիացիներ Մայքլ Ադամսը եւ Դեւիդ Հաուելը:

Պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 18:00-ին: