«Կոմերսանտ» թերթը պարզաբանել է Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի վերացման մասին բանակցությունների մանրամասները։
Թերթի տվյալներով, Եվրամիությունը պատրաստ կլինի այդ քայլին, եթե Ռուսաստանում ուժեղացվի կազմակերպված հանցավորության, ահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարը։
Մասնավորապես, Ռուսաստանին առաջարկվում է Եվրոպայի հետ հարաբերությունները հարթել «հակակոռուպցիոն ավելի որոշակի միջոցների» ընդունման համար։
Այս մասին ասված է Բրյուսելի պատասխան պլանում, որտեղ նշված է ԵՄ հետ վիզաների վերացման մասին պայմանագիր կնքելու համար Ռուսաստանի՝ չորս ուղղություններով կատարելիք աշխատանքների մասին։ Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարի միջոցներին զուգահեռ՝ փաստաթղթում պահանջներ կան անցում կատարել կենսաչափական անձնագրերի, պայքարել ապօրինի միգրացիայի դեմ, ինչպես նաեւ համագործակցել Ինտերպոլի հետ։
Առանց վիզաների ռեժիմը դեկտեմբերի 7-ին կայացած Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի առանցքային թեմաներից էր, սակայն այս առումով որեւէ կոնկրետ հայտարարություն այդպես էլ չի արվել։




























