Թուրքիայի տարածքում Հայաստանի քաղաքացիներով ոչ մի ավտոբուս վթարի չի ենթարկվել։  NEWS.am-ին այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հերքելով Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված հայերի մասին լուրը։

«Ինչպես հայտնի է դարձել պաշտոնական աղբյուրներից, Թուրքիայի տարածքում Հայաստանի քաղաքացիներով ոչ մի ավտոբուս վթարի չի ենթարկվել»,- ասաց Բալայանը։

Նշենք, որ համաձայն  հայկական որոշ լրատվամիջոցների, դեկտեմբերի 6-ին Ստամբուլում հայերի տեղափոխող մի ավտոբուս է շրջվել։ Նախնական տվյալներով, զոհվել է 10 մարդ, 20-ը վիրավորվել են։