Չինական իշխանությունները որոշել են հաստատել սեփական «Նոբելյան խաղաղության մրցանակը»՝ ի պատասխան Նոբելյան կոմիտեի որոշման, որով 2010 թվականին «Խաղաղության Նոբելյան մրցանակը» շնորհվեց չինական բանտում 11 տարվա ազատազրկման դատապարտված այլախոհ Լյու Սյաոբոյին, հայտնում է Reuters-ը։
Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակը կշնորհվի Նոբելյան խաղաղության մրցանակից մեկ օր առաջ, առաջին դափնեկիրը կդառնա Թայվանի նախկին փոխնախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այս տարվա դափնեկիրն ազատազրկման դատապարտված այլախոհ Լյու Սյաոբոն մրցանակ ստանալ չի կարող, ինչպեսեւ նրա փոխարեն չի կարող ստանալ որեւէ այլ մարդ։ Լյուի կինը գտնվում է տնային կալանքի տակ։ Սա 1936 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Նոբելյան մրցանակը ոչ ոքի չի հանձնվի։
Նշենք, որ 6 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը, բոյկոտել էին մրցանակաբաշխությունը։



























