Ադրբեջանական կողմը չի ընդունել Թբիլիսիի առաջարկությունը՝  Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրը փոխանակել սահմանային այլ տարածքների հետ։

«Կախեթի» տեղեկատվական կենտրոնի տվյալներով, վրացական կողմն Ադրբեջանին առաջակել է սահմանն անցկացնել Ուդաբնո սարից ավելի հարավ,սակայն ադրբեջանական կողմը չի ընդունել առաջարկությունը։

Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրը տեղակայված է Գարեջի լեռան մոտակայքում ձգվող 25 կմ երկարությամբ կիսաանապատային տարածքում։

Այսօրվա դրությամբ Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում։