Այսօր՝ սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահը։

Նույն օրը կկայանան Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: