Մոսկվայում որոնում են 4 կովկասցիների, որոնք դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի էին ենթարկել Մոսկվայի բժշկական համալսարանի ուսանող Միխայիլ Անտոնչիկին:

Միջադեպը տեղի էր ունեցել Միկլուխո-Մակլայի փողոցի վրա, անցած շաբաթ օրը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Քննության տվյալներով, հարձակումը կատարվել էր բուժհամալսարանի չորս ուսանողների վրա: Կովկասյան արտաքինով անձինք ոտքերով հարվածել էին ուանողներին, եւ փախուստի դիմել:

Միխայիլ Անտոնչիկը կոմայի վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց որտեղ էլ մահացել էր: Մնացած ուսանողները բուժօգնությունից հետո դուրս էին գրվել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: