Այս տարվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, կրկնակի անգամ աճել է ահաբեկչությունների թիվը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում:

Դեկտեմբերի 8-ին միջգերատեսչական նիստի ժամանակ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Իվան Սիդորուկը հայտարարել է, որ օկրուգում ահաբեկչությունների թիվն ավելացել է 100 տոկոսով եւ հասել 14-ի:

Նրա խոսքով, 2010 թվականին օկրուգում կատարվել է 30 հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում չեզոքացվել է 300 գրոհային: Նույն ժամանակահատվածում անօրինական շրջանառությունից հանվել է 1665 միավոր հրազեն, 91 846 ռազմամթերք, ավելի քան 1200 կգ պայթուցիկ նյութեր (ամեն մի գրոհայինի բաժին է ընկնում 40 կգ):

Բացի այդ, ըստ դատախազի, սպանվել է ընդհատակում գործող  հացագործ խմբավորումների 16 լիդեր: