Сontactmusic կայքի անցկացրած հարցումների համաձայն ամենահաճախ ներբեռնվող ծննդյան երգը առ այսօր մնում է Wham! խմբի Last Christmas երգը:

Wham!-ը դուետ էր, որտեղ իր կարիերան էր սկսել 80-ականների սկզբին երգիչ Ջորջ Մայքլը: Last Chrismas սինգլը թողարկվել է 1984 թվականին եւ խմբի ամենահայտնի երգերից է:

Ամենապահանջված երգերի ցանկն ունի այս տեսքը.

Wham! - «Last Christmas», Մրայա Քերի- «All I Want For Christmas Is You», Բինգ Քրոսբի -«White Christmas»,  Band Aid - «Do They Know It`s Christmas?», Ջոն Լենոն- «Happy Xmas (War Is Over)», Էլվիս Փրեսլի- «Blue Christmas», Քրիս Ռի- «Driving Home For Christmas», Էլվիս Փրեսլի - «Santa Claus Is Back In Town», Էլվիս Փրեսլի- «White Christmas», Ջեքի Չուն- «Everyday Is Christmas»: