Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից: