Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը չի կասկածում, որ Թուրքիան դառնալու է Եվրամիության անդամ:
«Լեհաստանի եւ Թուրքիայի իշխանությունները վիզային ռեժիմի փոփոխության բանակցություններ կվարեն: Լեհական իշխանությունները կփորձեն պարզեցնել կարգը»: Այդ մասին Անկարայում Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Տուսկը:
Էրդողանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն 2011թ. փետրվարից պարզեցնել վիզային ռեժիմը երկու երկրների միջեւ:




























