Հարավային Սուդանի կառավարության Տեղեկատվության նախարար Բարնաբա Մարիալ Բենջամինը կարծիք է հայտնել, որ 2001թ. հունվարի 9-ին կայանալիք անկախության հանրաքվեում հարավսուդանցիների մեծամասնությունը կողմ կարտահայտվի Հյուսիսից անջատվելուն եւ անկախ պետություն հռչակելուն: Քրիստոնեական Հարավային Սուդանը ցանկանում է բանակցությունների միջոցով կարգավորել հանրաքվեից հետո հնարավոր խնդիրները մուսուլման-արաբների Հյուսիսային Սուդանի հետ: