Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը, որ ժամանակին հեռացվել էր իշխանությունից՝ իսլամիստական հայացքների համար, մասնակցել է «Բարգավաճում» (Saadet) կուսակցության նահանգային ժողովին եւ կրկին անդրադարձել Իսրայելին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։

Նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը կուսակցական ժողովի ժամանակ հայտարարել է . «Րաբբիները ցանկանում են օգտագործել փափուկ բարձի մեթոդը։ Նրանք դրանով ցանկանում են Թուրքիան թողնել գործազրկության, սովի, պարտքերի մեջ, հեռացնել մեզ մեր կրոնից եւ բաժանելով մեզ՝ Թուրքիան դարձնեն Մեծ Իսրայելի նահանգներից մեկը։ Սիոնիզմը աշխարհում տարածելու համար նրանք մտադիր են Թուրքիան մեջտեղից վերացնել»,- ասել է Նեջմեթին Էրբաքանը։