Իսրայելական ավիացիան դեկտեմբերի 9-ին 4 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին` ի պատասխան պաղեստինյան գրոհայինների կողմից Իսրայելի տարածքի հերթական գնդակոծության: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է FP-ն` հղում անելով պաղեստինյան զինվորականներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Գազայի հատվածից, որը վերահսկում են «Համաս» խմբավորման գրոհայինները, ականանետներից կրակ է բացվել Իսրայելի հարավային տարածքների ուղղությամբ, որի արդյունքում մեկ իսրայելցի թեթեւ վիրավորվել է:
4-5 ական ընկել է «Քերեմ-Շալոմ» սահմանային անցակետի մոտ:
Այս տարվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 200 հրթիռ ու ական: Նման միջադեպերի պատասխանատվությունը Իսրայելը դնում է «Համաս»-ի վրա, անկախ նրանից, թե ովքեն են կոնկրետ կրակ բացողները:




























