Լոնդոնում մեկնարկած շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրը արդյունավետ ստացվեց: Գլխավոր անակնկալը մատուցեց Մագնուս Կարլսենը, որը պարտվեց Լյուկ Մաքշեյնին: Ադամսը 28-րդ քայլում մատ հայտարարեց Հաուելին: Կրամնիկը հաղթեց Շորթին, եւ միայն Անանդ - Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Կարլսենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումից առաջ հաղթանակ է պետք:

Այսօր, դեկտեմբերի 9-ին Կարլսենը սպիտակներով կմրցի Ադամսի, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին տեղի կունենա աշխարհի չեմպիոն Անանդի հետ սպասված մրցամարտը:

Երկրորդ տուրի զույգերը

Կրամնիկ 1 -  Նակամուրա 0,5

Կարլսեն 0 -  Ադամս 1

Շորթ 0 -  Մաքշեյն 1

Հաուել 0 -  Անանդ 0.5