Փարիզում ուժեղ ձյան տեղումների հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է Շառլ դը Գոլի օդանավակայանը եւ սահմանափակվել մուտքը դեպի Էյֆելյան աշտարակի հրապարակ, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Սպասվում է, որ օդանավակայանը կփակվի առնվազն մինչեւ երեկոյան ժամը 5-ը (Երեւանի ժամանակով ժամը 20-ը): Դեռեւս չեն հաղորդում, թե երբ թույլ կտան զբոսաշրջիկներին այցելել Էյֆելյան աշտարակ:
Փարիզում ձյունն սկսել է տեղալ շուրջ 12 ժամ առաջ:





























