Կոսովոյում  խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սպանվել է բոսնիացի մահմեդական առաջնորդներից մեկը:

Ոստիկանության տվյալներով, քաղաքական գործիչ Սեֆկո Սալկովիչին անհայտ անձինք գնդակահարել են Սեպոսավիչ քաղաքում, որը հիմնականում բնակեցված է սերբերով: Սպանության պատճառները դեռ անհայտ են:

Կոսովոյի հյուսիսում ապրող սերբերը դեմ են հանդես գալիս Կոսովոյի անկախությանը, իսկ բոսնիացի մահմեդականները` կողմ:

Հիշեցնենք, որ 2008-ին Կոսովոն միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը Սերբիայից: Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 69 երկիր, հաղորդում է BBC-ն: