Հիմնականում հայերից բաղկացած հանցագործ խմբավորման անդամների նկատմամբ դատավճիռ է կայացրել Պետերբուրգի դատարանը: Նրանք մեղավոր են ճանաչվել սպանության դրդելու, հարձակումների, բռնաբարության, կողոպուտի եւ սպանության մեջ: Այս մասին «Բալտինֆո»-ին հայտնել են Պետերբուրգի դատախազության հետաքննչական վարչությունից:

Հանցավոր խմբի անդամներն են Գուրգեն Ստեփանյանը, Վարդան Սահակյանը, Տիգրան Հարությունյանը: Ստեփանյանը մեղադրվել է սպանության դրդելու, հարձակման, բռնաբարության եւ կողոպուտի համար, Սահակյանը` սպանության, Հարությունյանը` սպանությանն աջակցելու համար:

Դատարանը պարզել է, որ 9 տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում Ստեփանյանը որոշել է սպանել իր հայրենակցին, որի համար գործում ներգրավել է նաեւ Սահակյանին ու Հարությունյանին: Նրանք Մոսկովյան պողոտայում 197-րդ տան մոտ բռնացրել են զոհին, հարվածել բռունցքով, ապա նաեւ 10 դանակի հարված հասցրել նրան, որի հետեւանքով նա տեղում մահացել է: