Մոսկվայում դեկտեմբերի 9-ին կայանալու է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհուրդների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկելու են ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

«Համապատասխան նորմատիվ-իրավական փաստաթղթերի ընդունումը թույլ կտա ՀԱՊԿ անդամ-երկրներին ավելի արդյունավետ եւ օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկվող փաստաթղթերի թվում է Արագ արձագանքման միացյալ ուժերի կարգավիճակն ու օգտագործումը կարգավորող փաստաթուղթ-նախագիծը:

ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: