Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ 5.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18.11–ին։ Երկրաշարժի օջախը 6 կմ խորության վրա է եղել։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։